Հասարակական

ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին. փաստաբան Արսեն Բաբայան

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին. փաստաբան Արսեն Բաբայան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է հոգևորականին:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

«Արմենպրես»-ը փորձում է տեղեկությունը ստուգել պատասխանատու իրավական կառույցներում:

«Հայկական Վիկիլիքս» անվանմամբ տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին հրապարակել է ինտիմ բնույթի տեսագրություն, որը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն գլխավոր դատախազություն հաղորդում էր ուղարկել՝ նշելով, որ նրա անձնական կյանքի գաղտնիությունը ենթադրաբար կոպիտ կերպով խախտվել է։ Դատախազությունն այն փոխանցել էր Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեն հետագայում հայտնել էր, որ դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսանյութերում պատկերված անձը հենց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում