Սա պատմական պահ է բոլորիս համար. «Նոա»-ի նախագահը` «Լեգիա»-ի դեմ խաղի մասին

2 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում «Լեգիա»-ի դեմ հանդիպումը պատմական է համարում:

«Մենք պատրաստ ենք կռվել դաշտում: Սա պատմական պահ է բոլորիս համար։ Մեզ բախտ է ընձեռվել դառնալու հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը հնարավորություն կունենա, հաղթանակի դեպքում, դուրս գալ եվրոպական մրցաշարի փլեյ–օֆֆ փուլ։ Սա արդյունքն է մեր 2,5 տարվա աշխատանքի, մեր հավատի։ Այդ օրը մենք դաշտ ենք դուրս գալու «պատերազմի»․ մենք պատրաստ ենք «կռվել» դաշտում՝ այդ ուշ ժամին տրիբունաներից մեզ երկրպագող, ինչպես նաև՝ հեռուստացույցի էկրաններից մեզ հետևող հայ ժողովրդի համար և, վերջապես, եռագույնի համար։ Սա պատմական պահ է բոլորիս համար։ Մենք լցված ենք հավատով։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը մեզ դեռ շատ հաղթական պահեր է պարգևելու, և բոլոր հաղթանակները միասին ենք կերտելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյան:

Կոնֆերենցիաների լիգայի հիմանական փուլի 5-րդ տուրում «Նոա»-ն կընդունի Լեհաստանի ամենատիտղոսակիր թիմերից մեկին՝ «Լեգիա»-ին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում դեկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:

Հայերեն Türkçe

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA