Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը խոսել է ազգային հավաքականների փոփոխություններից

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն անդրադարձել է ազգային հավաքականների մարզչական շտաբերում տեղի ունեցած փոփոխություններին:

«Մարզչական խորհրդի հետ քննարկման արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ մարզաձևում պատանի մարզիկների հոսքը քչացել է: 2023 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո ունեցած լավ աճից հետո կրկին քչացել է: Սա նաև կապված է նրա հետ, որ նախորդ տարիներին պատանիների ու այլ տարիքայինների ներքին առաջնություն չի կազմակերպվել, ինչի պատճառով էլ նվազել է մրցակցությունը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սամվել Գասպարյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մարզչական փոփոխությունների որոշում է կայացրել սերնդափոխության նպատակով: 

«Մենք բոլոր մասնագետներին գնահատում ենք և ընդունում: Շնորհակալ ենք այն մասնագետներին, որոնք այս տարիներին աշխատել են ազգային հավաքականներում: Եղել են վերլուծություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել, որ տղամարդկանց հավաքականում որքան էլ հաջողություններ եղել են, մարզիկների վնասվածքներն ու անհաջողություններն ավելի շատ են: Հիմա փոխարինվել են նոր մարզիչներով, ովքեր պատրաստակամ են եռանդով աշխատել»,-առանձնացրեց նա: 

Ըստ Գասպարյանի` մարզչական շտաբերի փոփոխությունները բնավ կապված չեն ներքին տարաձայնությունների, անձնական վատ փոխհարաբերությունների կամ այլ պատճառներով:

«Ինչ վերաբերվում է Փաշիկ Ալավերդյանին, ապա նա բազմիցս է ասել, որ ցանկություն ունի այլ երկրների հավաքականներ մարզելու: Ֆեդերացիայի նպատակն է, որ չթողնենք, որ մարզիչները, մարզիկները ներկայացնեն այլ երկրներ»,-շեշտեց նա:

2025 թվականի ընթացքում Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 91 մեդալ: 

Հայաստանի ծանրամարտի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Հակոբ Փիլոսյանը` փոխարինելով Փաշիկ Ալավերդյանին, երկրորդ մարզիչ է  նշանակվել Դավիթ Մուրադյանը, իսկ երիտասարդական թիմի մարզիչը Վիգեն Խաչատրյանն է, որը փոխարինել է Մելիք Ղուկասյանին:

Մանրամասները` տեսանյութում

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները