Իրավունք

Պետությանը 174 մլն 545 հազար դոլարին համարժեք գույք է վերադարձվել 2025 թվականին

2 րոպեի ընթերցում

Պետությանը 174 մլն 545 հազար դոլարին համարժեք գույք է վերադարձվել 2025 թվականին

Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի ընթացքում վերադարձվել է 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ բոլոր մարզերում, որ հեկտարներով են չափվում»,- ասաց Գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազը հավելեց՝ հաջորդ շաբաթ նշված թիվը կարող է ավելանալ, քանի որ երկու մեծ հողատարածք ևս վերադարձվել է պետությանը:

«Շրջակա միջավայրի նախարարությանն ամրացված այս գույքերը 49 տարով անժամկետ, ըստ էության, անհատույց օգտագործմամբ, հանձնվել էին «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին, և այս կապակցությամբ դատախազությունը պետական շահերի պաշպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրություն է արել, և հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին քրեական գործ է քննվում: Այն վերաբերելի է Արարատի մարզի նախկին մարզպետին, և ըստ էության, հողատարածքը տրամադրվել է ՀՀԿ անդամի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի վարորդին և Արարատի նախկին մարզպետին: Այս անձինք 49 տարի պետք է անհատույց օգտագործեին 13 հազարից ավելի հեկտար տարածք»,- նշեց Աննա Վարդապետյանը:

Կառավարության դեկտեմբերի 4-ի որոշմամբ ևս երկու հողատարածք է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Շրջակա միջավայրի ու Պաշտպանության նախարարություններին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում