Տնտեսություն

Աղքատության պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Աղքատության պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ աղքատության պատճառն աղքատ չլինելու հմտությունների բացակայությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Ժամանակն է, ի վերջո, որ մենք արձանագրենք և առերեսվենք աղքատության պատճառների հետ: Պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով կա միայն աղքատություն: 2018 թվականից էլ որդեգրել ենք ռազմավարություն, որ աղքատությունը հաղթահարելու ձևն աշխատանքն է, պետք է առերեսվենք, որ կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ծայրահեղ աղքատության մակարդակն այսօր Հայաստանում 0.6 տոկոս է։ Մեկտեղ ընդգծեց՝ շատ մոտ են ծայրահեղ աղքատությունը վերացնելու նախընտրական խոստումի իրականացմանը:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում