Աշխարհ

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային նոր ՀՕՊ համակարգերով ապահովելու հարցը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային նոր ՀՕՊ համակարգերով ապահովելու հարցը

Բրյուսելում դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման գլխավոր թեման կլինի Ուկրաինային նոր ՀՕՊ համակարգերով ապահովելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ հավելելով, որ հարցը երկկողմ ձևաչափով կքննարկվի նաև ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի միջև:

Նրա խոսքով՝ Ուկրաինային ՀՕՊ համակարգերով և դրանց  համապատասխան հրթիռներով ապահովելը ՆԱՏՕ-ի հիմնական առաջնահերթություններից է: 

Ռյուտեն ընդգծել է, որ արտաքին գործերի նախարարների նպատակը ոչ թե նոր մատակարարումների վերաբերյալ համաձայնության գալն է, այլ քննարկելը, թե հավելյալ ինչ կարելի է անել այս ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում