Քաղաքականություն

Հունաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

2 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանի՝ Հայաստան այցելելու հրավերը

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Նիկիտաս Կակլամանիսի հետ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Հայաստանի Ազգային ժողովից հայտնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ բարեկամական խմբերի համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներ:

Առանձին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին:

ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջն առաջարկել է քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Ալեն Սիմոնյանը Հունաստանի խորհրդարանի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը գործընկերոջը հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է Նիկիտաս Կակլամանիսի կողմից:

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը շրջել է Հունաստանի խորհրդարանի շենքում եւ ծանոթացել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի առանձնահատկություններին: Հայաստանի ու Հունաստանի խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել նաեւ մամուլի համար հայտարարությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում