Միացյալ Նահանգներ

Հայտնի է Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունների մեկնարկի ժամը

2 րոպեի ընթերցում

Հայտնի է Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունների մեկնարկի ժամը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 17:00-ին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հնդիկ լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այժմ Մոսկվայի ժամանակով 11:50 է։ Մոտավորապես հինգ ժամից Մոսկվայում կսկսվի նախագահ Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը», - ասել է նա։

Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվա ուղևորությունից առաջ ԱՄՆ իշխանությունները երկու շաբաթ ինտենսիվ աշխատանք են տարել ուկրաինական կողմի հետ։ Նա հավելել է, որ Մոսկվայում գնահատում են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։

Ուիթքոֆի այցը թվով վեցերորդը կդառնա 2025 թվականին։ Նա առաջին անգամ Մոսկվա է այցելել փետրվարին, որին հաջորդել են Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ այցելությունները մարտի 13-ին, ապրիլի 11-ին և 25-ին, ինչպես նաև օգոստոսի 6-ին։

Նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը: Բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նիստն արդյունավետ էր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում