Կանադան դարձել է ԵՄ-ից դուրս առաջին երկիրը, որ միացել է SAFE պաշտպանական ծրագրին

3 րոպեի ընթերցում

Եվրամիությունը և Կանադան դեկտեմբերի 1-ին հայտարարել են, որ Օտտավան միանում է «Եվրոպայի համար անվտանգության գործողություն» (SAFE, Security Action for Europe) եվրոպական պաշտպանական նախաձեռնությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի նախագահի և Կանադայի վարչապետի տարածած համատեղ հայտարարության մեջ։

«ԵՄ-ի 150 միլիարդ դոլարի պաշտպանական ներդրումների գործիքը կմեծացնի Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության բազան համատեղ գնումների միջոցով, ինչն օգուտ կբերի բոլոր մասնակից երկրներին», - նշված է հայտարարության մեջ։

Կողմերն ընդգծում են, որ այս «աշխարհաքաղաքական անհանգիստ ժամանակներում» դա թույլ կտա ընդլայնել համագործակցությունը, հասնել պաշտպանական նպատակներին և ավելի նպատակահարմար ծախսեր կատարել։

«Միասին մենք կկառուցենք մեր արդյունաբերությունների միջև կայուն պաշտպանական մատակարարման շղթաներ՝ համաշխարհային անվտանգության համար կարևորագույն պահին», - ասվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մարկ Քարնիի համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ SAFE ծրագիրը կարևոր օգնություն կտրամադրի Կիևին և կամրապնդի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը։

Այսպիսով,Կանադան դարձել է ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրը, որը մուտք գործեց SAFE: Վարչապետ Մարկ Քարնին առանձին հայտարարությամբ ընդգծել է Կանադայի պաշտպանական գնումների համակարգը դիվերսիֆիկացնելու և երկրի հարաբերությունները Եվրամիության հետ ամրապնդելու իր մտադրությունը:

«Կանադայի մասնակցությունը SAFE-ին կօգնի փակել հիմնական կարողությունների առումով առկա բացերը, ընդլայնել շուկաները կանադացի մատակարարների համար և եվրոպական պաշտպանական ներդրումներ ներգրավել Կանադա», - նշվում է Քարնիի հայտարարության մեջ, որը տարածել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Ավելի վաղ SAFE-ին միանալու ցանկություն էր հայտնել նաև Միացյալ Թագավորությունը, սակայն Լոնդոնը դժգոհ է եղել պահանջվող անդամավճարից։

SAFE հիմնադրամը ստեղծվել է 2025 թ. մայիսին՝ Ռուսաստանից եկող սպառնալիքի դեմ Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու համար: SAFE-ի նպատակներից են նաև պաշտպանության ոլորտում Միացյալ Նահանգներից Եվրոպայի կախվածության նվազեցումը և Ուկրաինային օգնության ցուցաբերումը:

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ