Վրաստանում կստուգեն բողոքի ցույցերի ժամանակ ուժային կառույցների կողմից քիմիական նյութեր օգտագործելու մասին տեղեկատվությունը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել բրիտանական BBC կորպորացիայի հրապարակման կապակցությամբ, ըստ որի վրացի իրավապահները 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին թունավոր քիմիական նյութեր են կիրառել Թբիլիսիում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքները ցրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել վերոնշյալ ծառայությունը։

Հետաքննության նպատակն է մանրամասնորեն պարզել, թե ինչ տեղեկատվության են հղում կատարել BBC-ի թղթակիցները քիմիական նյութերի օգտագործման մասին հաղորդելիս։

«Այս պահին մենք կարող ենք ասել միայն, որ մի կողմից տարածված նյութերը պարունակում են հանցագործության տարրեր, որոնք հաստատման պարագայում կարող էին ուղղված լինել քաղաքացիների կյանքի և առողջության դեմ, իսկ մյուս կողմից՝ առկա են Վրաստանի ազգային շահերին և նրա միջազգային հեղինակությանը լուրջ վնաս հասցնող հանցագործության տարրեր»,- նշված է հաղորդագրությունում։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ BBC-ի դեմ դատական ​​հայցեր են ներկայացվելու միջազգային դատարաններ՝ չհաստատված տեղեկատվություն տարածելու համար։

Օրեր առաջ BBC-ն հաղորդել էր, որ իր հավաքած ապացույցները վկայում են այն մասին, որ Թբիլիսիում Վրաստանի կառավարությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական զենք է օգտագործել ցուցարարների դեմ։

 

 

Հայերեն Русский

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո համատեղ ասուլիս են անցկացրել

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ

Ռուսաստանի ԱԳՆ-ն Հորմուզի նեղուցի շրջափակումը որակել է հումանիտար նորմերի տեսանկյունից «անթույլատրելի»

Սեպտեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Սանդուն ընդգծել է եվրոպական Մոլդովայի կայացման գործում յուրաքանչյուր բնակավայրի ներդրման կարևորությունը․ Moldpres

Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-15/09/26