Հայաստան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների, ինչպես նաև մի շարք ֆրանսահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, անդրադարձել է Հայաստան–Ֆրանսիա համագործակցությանը, ինչպես նաև Հայաստան–սփյուռք հարաբերություններին։

Դեսպանության փոխանցմամբ՝ երիտասարդ մասնակիցները ներկայացրել են Ֆրանսիայում Հայաստանի և հայ մշակույթի ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև սփյուռքահայ երիտասարդներին համայնքային կյանքում ներգրավման նպատակով իրականացվող իրենց նախաձեռնություններն ու առաջիկա ծրագրերը։

Բացի այդ, հանդիպման ավարտին դեսպան Արման Խաչատրյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում