Նիդեռլանդներն Ուկրաինային 250 միլիոն եվրո կտրամադրի զինամթերքի և հակաօդային պաշտպանության համար

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներն Ուկրաինային կտրամադրի 250 միլիոն եվրոյի չափով ռազմական աջակցության լրացուցիչ փաթեթ՝ PURL նախաձեռնության միջոցով, որը եվրոպական երկրներին թույլ է տալիս սպառազինություն գնել ԱՄՆ-ի պաշարներից, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ամեն օր մենք տեսնում ենք զանգվածային ավիահարվածներ Ուկրաինային։ Նրանց կարճ ժամանակամիջոցում օգնելու միակ միջոցն ամերիկյան պաշարներից մատակարարումներ ապահովելն է։ Այդ պատճառով ես հայտարարում եմ, որ Նիդեռլանդները կհատկացնի ևս 250 միլիոն եվրո», - ասել է ՊՆ ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը։ 

Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա ԱՄՆ պաշարներից ստանալու ավելի շատ զինամթերք հակաօդային պաշտպանության համար, ինչպես նաև զինամթերք F-16-ների համար։

PURL (Prioritised Ukraine Requirements List, Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցուցակ) նախաձեռնությունը գործարկվել է հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից։ Այդ մեխանիզմի համաձայն՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն Ուկրաինայի համար զենք են գնում ԱՄՆ պաշարներից։

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ