Երեխայի նպաստի գումարով ևս անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 20 տոկոս հետվճար

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք փոփոխություններ են նախատեսվում երեխայի ծննդով պայմանավորված պետական նպաստների տրամադրման գործընթացում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի՝ մինչև 6 տարեկանը լրանալը տրամադրվող հիսուն հազար դրամ աջակցությունը դառնում է մշտապես գործող պետական նպաստ։ Այն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 1-ից։ Պայմանը նա է, որ երեխայի դիմող ծնողը լինի ՀՀ քաղաքացի։

«Այս աջակցությունը կար, սակայն իրականացվում էր որպես փորձնական ծրագիր։ Այն իրականացվեց 4 տարի՝ սկսած 2022 թվականից։ Վերլուծությունը ցույց տվեց, որ այս միջոցառումը դրական ազդեցություն ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Որոշվեց փոխել դրամական աջակցության կարգավիճակը և դարձնել մշտապես գործող պետական նպաստ»,-ասաց Անահիտ Գալստյանը։ 

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է երեխաների համար ծննդյան միանվագ նպաստին։ Մասնավորապես, նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 500 000 դրամ՝ անկախ կարգաթվից։ Այսինքն՝ գործող կարգավորումներով առաջին և երկրորդ երեխաների համար տրամադրվում է 300 000-ական դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում տրվում է 1 մլն դրամ, իսկ 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում տրվում է 1 500 000 դրամ։ 

«Հիմա նոր կարգավորումներով, անկախ երեխայի կարգաթվից, ծննդյան միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 000 դրամ։ Պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկել ընդհանուր ծնելիությունը խրախուսելու համար։ Այսինքն՝ ծրագիրը պետք է ուղղված լինի առաջին և երկրորդ երեխաների ծնունդների խրախուսմանը»,-ասաց Անահիտ Գալստյանը։ 

Միաժամանակ, Անահիտ Գալստյանը նշեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից ընտանիքները հնարավորություն ունեն անկանխիկ գործարքներ կատարելու միջոցով մինչև 20 տոկոս հետվճարի չափով ավելացնել իրենց կենսաթոշակի կամ նպաստի չափը։ Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող 50 000 դրամից անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 20 տոկոս հետվճար՝ նպաստի չափը դարձնելով 60 000 դրամ։

Հայերեն

Հայաստանի հրաձիգները կմասնակցեն «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարին

Հայաստանը 2028 թվականին ևս կհյուրընկալի խոշոր բասկետբոլային մրցաշար

Քաղաքացիությունից զրկելու մեխանիզմի շուրջ դեռ քննարկումներ պետք է լինեն. Արփինե Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող դրույթի մասին

ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչու է Ղարաբաղից տեղահանված անձանց անձնագրերի ծննդավայր դաշտում նշվում Ադրբեջան

Անբարեխիղճ մրցակցություն պետական գնումներում. «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերությունները տուգանվել են 29 854 000 դրամի չափով

Իրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարին

Flydubai-ին թույլատրվել է վերսկսել թռիչքները դեպի Թել Ավիվ՝ ահաբեկչության փորձի կանխումից երկու ամիս անց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը

ԱրարատԲանկը ներդնում է ԱԲ կիրառմամբ CRM համակարգ. համագործակցության հուշագիր Stamina-ի և Pipedrive-ի հետ