ԵՄ-ն նախատեսում է ստեղծել արբանյակային հետախուզության նոր ցանց

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է 2026 թվականին մշակել և գործարկել հետախուզական արբանյակների նոր ցանց՝ 1,2 միլիարդ եվրո արժողությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Euractiv հարթակին տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։ 

Նշվում է, որ Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) անդամ երկրները համաձայնության են եկել այդ նախագծի համար հատկացնել 1,2 միլիարդ եվրո։ Հարթակի տվյալներով՝ այդ արբանյակները կկարողանան Երկրի մակերևույթի բարձր հստակության լուսանկարներ անել մոտավորապես 30 րոպե միջակայքով։

Հայերեն فارسی Русский