ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ 66-րդ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Սոֆիայում տեղի ունեցած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 66-րդ լիագումար նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորները` պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, լիագումար նիստում ներկայացվել են առանցքային զեկույցներ, որոնցից առաջինը վերաբերում էր նորօրյա աշխարհում արհեստական բանականության դերին: Հայաստանը ոլորտում թեեւ սկսնակ է, այդուհանդերձ հաջողությունները տեսանելի են:

Հայերեն العربية Русский