Աշխարհ

Լիբիայի խորհրդարանի խոսնակը կոչ է արել երկրում անհապաղ նախագահական ընտրություններ անցկացնել

2 րոպեի ընթերցում

Լիբիայի խորհրդարանի խոսնակը կոչ է արել երկրում անհապաղ նախագահական ընտրություններ անցկացնել

Լիբիայի արևելքում գտնվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ագիլա Սալեհը կոչ է արել երկրի Բարձրագույն ազգային ընտրական հանձնաժողովին անհապաղ կիրառել ուղիղ նախագահական ընտրությունների մասին օրենքը և հնարավորինս շուտ նախագահական ընտրություններ անցկացնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasmin լրատվականը։

Ագիլա Սալեհը նաև խորհրդարանի աջակցությունն է հայտնել նախօրեին Լիբիայի մի քանի շրջաններում տեղի ունեցած խաղաղ ցույցերին՝ պահանջելով արագացնել նախագահական ընտրությունները։ 

Հայտարարության մեջ նա ընդգծել է, որ ցույցերն արտացոլում են «Լիբիայի ժողովրդի կամքը, որը կազմում է իշխանության աղբյուրը»։ Սալեհը շեշտել է, որ ընտրությունների արագացումը նպատակ ունի պահպանել երկրի միասնությունը և դրա ինստիտուտները, կանխել շարունակական պառակտումը և բավարարել քաղաքացիների ձգտումները՝ կառուցելու կայուն պետություն։ 

Ավելի վաղ Լիբիայի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ արևելյան և հարավային շրջաններում, տեղի են ունեցել մեծաքանակ խաղաղ ցույցեր, որոնց ընթացքում քաղաքացիները պահանջել են նախագահական ընտրությունների արագ անցկացում և իրենց քաղաքական ղեկավարությանն ընտրելու իրավունք։ 

2011 թվականին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից ի վեր Լիբիան բաժանված է երկու մրցակից կառավարությունների միջև՝ Տրիպոլիում գտնվող Ազգային միասնության կառավարությունը՝ Աբդուլ Համիդ Դեբեյբայի գլխավորությամբ, և արևելքում գտնվող վարչակազմը, որը նշանակվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և գլխավորել է Օսամա Համմադը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում