ՀՀ էկոնոմիկայի նախարարը Թուրքիայում մասնակցել է համաշխարհային համաժողովի
1 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում նոյեմբերի 28–ին մասնակցել է Zero Waste Forum («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովին։
Մասնակցության մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում՝ ընդգծելով, որ համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։
Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը կարճատև զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։