Սպորտ

«Վարդենիսի համայնքապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարում հաղթել է «Ակունք-1» թիմը

2 րոպեի ընթերցում

«Վարդենիսի համայնքապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարում հաղթել է «Ակունք-1» թիմը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ավարտվել է «Վարդենիսի համայնքապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարը մեկնարկել էր հոկտեմբերից՝ ինը թիմերի մասնակցությամբ։ Նախնական փուլի արդյունքներով՝ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Ակունք-1», «Վարդենիս-2», «Ծովակ» և «Չաուշ» թիմերը։ 

Նոյեմբերի 27-ին եզրափակիչ խաղում գլխավոր մրցանակը վիճարկել են Ակունք գյուղի «Ակունք-1» և Վարդենիս քաղաքի «Վարդենիս-2» թիմերը։ Լարված  պայքարում 3 ։ 2 հաշվով հաղթել է «Ակունք-1» թիմը և ճանաչվել մրցաշարի հաղթող։ Երկրորդ տեղում «Վարդենիս-2» թիմն էր։ 

Երրորդ տեղի համար մրցել են Ակունք գյուղի «Չաուշ» և Ծովակ գյուղի «Ծովակ» թիմերը։ Այստեղ «Ծովակ»-ը հաղթել է բացարձակ առավելությամբ՝ 6 ։ 1 հաշվով։ 

Եզրափակիչ խաղերից հետո տեղի է ունեցել  մրցանակաբաշխության արարողություն։ 

Հաղթող թիմին հանձնվել է մրցաշարի գավաթը և 200 հազար դրամ դրամական պարգև։ 2-րդ տեղ գրաված թիմը պարգևատրվել է 150 հազար, երրորդ տեղ գրաված թիմը՝ 100 հազար դրամով։ 

Համայնքի ղեկավարի կողմից հատուկ մրցանակներ են շնորհվել «Լավագույն դարպասապահ», «Լավագույն» պաշտպան, «Լավագույն կիսապաշտպան», «Լավագույն հարձակվող» անվանակարգերում հաղթող ճանաչված ֆուտբոլիստներին։ 

Մրցաշարին մասնակցած բոլոր թիմերը պարգևատրվել են նաև մեդալներով ու պատվոգրերով։ 

Դրամական պարգևի է արժանացել նաև մրցավար Աշոտ Մխեյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում