Տնտեսություն

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզին իրականացված շինաշխատանքների համար հատկացրել է 551 միլիոն 783 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզին  իրականացված շինաշխատանքների համար  հատկացրել  է 551 միլիոն 783 հազար դրամ

ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզին իրականացված շինաշխատանքների համար 551 միլիոն 783 հազար դրամ հատկացնելու մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն երկու ծրագրերի համար ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզին հատկացվել է  168 միլիոն 015,6 հազար դրամ, որից   35 միլիոն 410,5 հազար դրամը՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ և Ն. Գետաշեն բնակավայրերում գազի գծերի կառուցման, 132 միլիոն 605,1 հազար դրամը՝ Գավառ քաղաքում շատրվանային համակարգի տեղադրման աշխատանքների համար։ 

55 միլիոն 948,9 հազար դրամ հատկացվել է Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ և 51-րդ կիլոմետրերում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացման համար։

306 միլիոն 400,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար։ 

960 հազար դրամ հատկացվել է  Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրում  հողային պաստառի շեպի ամրացման աշխատանքների համար։ 

20 միլիոն 454,8 հազար դրամ հատկացվել է  Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման  միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ21+500-ում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման աշխատանքների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում