Կրթություն

Հաստատվել է 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է 2026-2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարության նոյեմբերի 27–ի նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

«Արմյենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ որոշման ընդունմամբ կարգավորվում է ՀՀ բուհերում ընդունելության մրցույթի իրականացումը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցութային քննությունների արդյունքների: Դիմորդների համար սահմանվում են ընդունելության նույն պայմանները՝ ընդունելության առնվազն երկու քննության հանձնում թե՛ պետական, թե՛ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելիս:

Կանոնակարգվում է նաև բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանման հարցը` մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով ՀՀ բուհերի առաջարկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում