Գվինեա-Բիսաուում հեղաշրջումից մեկ օր անց անցումային շրջանի նախագահ են նշանակել
1 րոպեի ընթերցում

Անցումային շրջանում Գվինեա-Բիսաուի նախագահ է նշանակվել բանակի գեներալ Հորտա Ն’Թամը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Նա արդեն նախագահական երդում է տվել։
Ն'Թամը պետության ղեկավար է նշանակվել զինվորականների կողմից, որոնք նոյեմբերի 26-ին տապալել են նախագահ Ումարու Սիսոկա Էմբալոյին և գրավել երկրի իշխանությունը։
Հայտարարվել է, որ Գվինեա Բիսաուում անցումային շրջանը կտևի մեկ տարի:
Կարդացեք հոդվածը` Русский