Քաղաքականություն

Վահան Կոստանյանն ու Էդեն Բար Թալն անդրադարձել են Հայաստան–Իսրայել համագործակցության հնարավորություններին

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանն ու Էդեն Բար Թալն անդրադարձել են Հայաստան–Իսրայել համագործակցության հնարավորություններին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 26-ին Երուսաղեմում  հանդիպել է Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բար Թալի հետ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է առկա պատրաստակամությունն՝ աշխատանքներ տանելու Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերություններն ակտիվացնելու ուղղությամբ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում։ 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև Հայաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները:

Հանգամանալից անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին: Բարձր տեխնոլոգիաների, բժշկության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներն առանձնանշվել են որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, փոխգործակցության առավել մեծ ներուժ ունեցող ուղղություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում