ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային երաշխիքներ տալ միայն հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո․ Politico

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները կարծում է, որ նախքան Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելը պետք է հաշտության համաձայնագիր կնքվի: Ինչպես «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Politico-ն, այս մասին եվրոպացի պաշտոնատար անձանց հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի դաշնակիցներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է հաշտության համաձայնագիր կնքել՝ նախքան Ուկրաինայի համար անվտանգության որևէ երաշխիքի համաձայնելը», - ասվում է Politico-ի հրապարակման մեջ։

Եվրոպացի պաշտոնատար անձանց հետ հեռախոսազրույցում Ռուբիոն ասել է, որ Կիևին անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի ավելի ուշ, և «այս պայմանն առանցքային է դարձել անցյալ շաբաթ Կիևին ուղղված ամերիկյան առաջարկներում»։

Պետքարտուղար Ռուբիոն եվրոպացիների հետ իր զրույցում ընդհանուր գծերով հիշատակել է մի շարք այլ հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել համաձայնագրի կնքումից հետո։ Աղբյուրի խոսքով՝ դրանք վերաբերել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և սառեցված ռուսական ակտիվներին։

Հրապարակման մեջ նշվում է, որ «առանձին եվրոպական երկրներ վախենում են, թե Թրամփի վարչակազմը կշեռքի նժարը կթեքի Ռուսաստանի օգտին»։

«Ոչ մի խոսք մարդու իրավունքների, հումանիտար իրավունքի, միջազգային իրավունքի կամ սկզբունքների մասին։ Սա ստեղծում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն՝ լի թերություններով», - հրատարակությանն ասել է դիվանագետներից մեկը։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին