Ալեն Սիմոնյանը հարմար պահի Ադրբեջան այցելելու պատրաստակամություն է հայտնել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստվում է հարմար պահի Ադրբեջան այցելել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես պատրաստվում եմ հարմար պահի այցելել Ադրբեջան, պատրաստվում եմ նաև ադրբեջանցի իմ գործընկերոջը որևէ ֆորմատով Հայաստան հրավիրել»,- ասել է Սիմոնյանը։
Հարցին, թե երբևէ ստացե՞լ է Ադրբեջան այցելելու հրավեր, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Չէ, չի եղել, բայց եթե լինի, ես այդ հրավերը կքննարկեմ»։