Միացյալ Նահանգներ

ԱՄՆ բանակի նախարարը Աբու Դաբիում հանդիպել է ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ. Ուշակով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ բանակի նախարարը Աբու Դաբիում հանդիպել է ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ. Ուշակով

ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը Աբու Դաբիում հանդիպել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, սակայն Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը չի մասնակցել հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այս հանդիպման ընթացքում հայտնվեց նաև «դաշնամուրը թփերի մեջ». դա ԱՄՆ-ի նոր ներկայացուցիչն է, որն այժմ զբաղվում է ուկրաինական դոսիեով: Նա այնտեղ նույնպես հայտնվել է և, ինչպես ես հասկանում եմ, հանդիպում ունեցել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ. դա վաղօրոք որոշված էր, ու նաև բոլորովին անսպասելիորեն հանդիպել է մեր ներկայացուցիչների հետ», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Զարուբինը հետաքրքրվել է, թե արդյոք Նարիշկինը մասնակցել է հանդիպմանը։ 

«Ոչ, մեր կողմից Նարիշկինը չէ, այլ համապատասխան ծառայությունների ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են շատ բարդ ու զգայուն գործնական հարցերով», - նշել է Ուշակովը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել էր, որ պարբերաբար հանդիպումներ են անցկացվում ՌԴ-ի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում