Միացյալ Նահանգներ

Ուշակովը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների պարբերական հանդիպումների մասին

1 րոպեի ընթերցում

Ուշակովը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների պարբերական հանդիպումների մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների  ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) և քննարկում են զգայուն հարցեր, ներառյալ գերիների փոխանակումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության  լրագրող Պավել Զարուբինին:

«Այժմ, ինչպես գիտեք, բոլորը գտնվում են կա՛մ Աբու Դաբիում, կա՛մ Դուբայում: Ընդհանուր առմամբ, ամբողջ հանրությունն այնտեղ է: Միայն մենք ենք ձեզ հետ այստեղ՝ Բիշքեկում, և մեզ լավ ենք զգում: Իսկ ամբողջ հանրությունն այնտեղ է», - ժպիտով նկատել է ՌԴ նախագահի օգնականը:

Նա հավելել է, որ ԱՄԷ-ում են գտնվում նաև Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք լուրջ աշխատանք են կատարում: 

«Նրանք Ուկրաինայի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են. նրանք պարբերաբար հանդիպում են և քննարկում են շատ զգայուն հարցեր, կասեի, այդ թվում՝ գերիների փոխանակմանը վերաբերող հարցեր», - հավելել է Ուշակովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում