Հայաստան

Վաղաշենի մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են

1 րոպեի ընթերցում

Վաղաշենի մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում 3-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վաղաշենի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 112 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է 3-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ ու ջրահեռացման համակարգի տեղադրմամբ, 1370 գծամետր ընդհանուր երկարությամբ և 6850 քմ մակերեսով։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, մեկնարկել են հոկտեմբերից և արդեն ավարտական փուլում են։

Այս փողոցներն ասֆալտապատվում են առաջին անգամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում