Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հաստատել է Աբու Դաբիում Պենտագոնի ներկայացուցչի հանդիպումը ռուսական պատվիրակության հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հաստատել է Աբու Դաբիում Պենտագոնի ներկայացուցչի հանդիպումը ռուսական պատվիրակության հետ

ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը նոյեմբերի 24-ի երեկոյան և նոյեմբերի 25-ին Աբու Դաբիում բանակցություններ է վարել ռուսական պատվիրակության հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագիրն իրագործելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դրիսկոլի խոսնակին։

«Երկուշաբթի երեկոյան և ամբողջ երեքշաբթի օրվա ընթացքում քարտուղար Դրիսկոլը և նրա թիմը քննարկումներ են ունեցել ռուսական պատվիրակության հետ՝ Ուկրաինայում տևական խաղաղության հասնելու համար։ Բանակցությունները լավ են ընթանում, և մենք շարունակում ենք լավատես մնալ։ Քարտուղար Դրիսկոլը սերտորեն համագործակցում է Սպիտակ տան հետ…. այս բանակցությունների ընթացքում», - ասել է Դրիսկոլի խոսնակ, ԱՄՆ բանակի փոխգնդապետ Ջեֆ Թոլբերտը։

Առայժմ պարզ չէ քննարկումների հստակ բնույթը, և հայտնի չէ, թե ովքեր են եղել ռուսական պատվիրակության կազմում։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Դրիսկոլն Աբու Դաբիում գտնվելու ընթացքում նաև պետք է հանդիպի ուկրաինացի պաշտոնյաների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում