Եվրոպա

ԵՄ երկրները կարող են առաջիկա 10 տարիներին ռազմական կարիքներին հատկացնել 6,8 տրիլիոն եվրո

2 րոպեի ընթերցում

ԵՄ երկրները կարող են առաջիկա 10 տարիներին ռազմական կարիքներին հատկացնել 6,8 տրիլիոն եվրո

Եվրամիության երկրները կարող են առաջիկա 10 տարվա  ընթացքում ռազմական կարիքների համար ծախսել 6,8 տրիլիոն եվրո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ։

«Եթե ԵՄ երկրները մինչև 2035 թվականն իրենց ռազմական ծախսերը մեծացնեն մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը, ինչպես դա պահանջում է ՆԱՏՕ-ն (խմբ.՝ ՆԱՏՕ-ի ՀՆԱ-ի 5%-ի պահանջը ներառում է ՀՆԱ-ի 3,5%-ը բուն ռազմական կարիքների համար և 1,5%-ը՝ կրկնակի նշանակության ենթակառուցվածքային նախագծերի համար), ապա առաջիկա 10 տարվա ընթացքում ռազմական ոլորտում նրանք կներդնեն 6,8 տրիլիոն եվրո», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Համեմատության համար՝ ԵՄ-ի հաջորդ յոթամյա բյուջեի պլանում (2026-2034 թթ.) ռազմական ծախսերն ամրագրված են 60 միլիարդ եվրոյի մակարդակում։ Դա արտացոլում է Եվրոպայում ռազմական ծախսերի կառուցվածքը, որոնք մնում են գլխավորապես ազգային։ ԵՄ երկրները պաշտպանության բնագավառում ներդնում են 100 անգամ ավելի, քան ԵՄ (կառույցները)», - հավելել է նա։

Փորձագետների կարծիքով՝ ԵՄ կառույցները և ՆԱՏՕ-ն արագորեն ընդլայնում են ազգային ռազմական ծախսերի վրա ազդելու և դրանք վերահսկելու իրենց հնարավորությունները: Մինչև 2024 թ. նոյեմբերին Կուբիլյուսի նշանակումը ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատարի պաշտոնում, Եվրահանձնաժողովում նման պաշտոն գոյություն չի ունեցել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում