Չիվա բնակավայրի նախկին ղեկավարի կողմից փողերի լվացման փաստով քննված քրեական վարույթը դատարանում է

3 րոպեի ընթերցում

Հիմնավորվել է, որ 2004-2017 թթ. ընթացքում ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի Չիվա բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել և իրականացրել է համայնքային մի շարք հողամասերի ապօրինի աճուրդ-վաճառքներ, իսկ նշված հողամասերից մեկն աճուրդային գնից բազմակի ավել գնով բարեգործական ընկերությանն օտարելու և եկամուտ ստանալու դիտավորությամբ 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպել և անցկացրել է ձևական աճուրդ-վաճառք:

«Մասնավորապես՝ հողամասերի օտարման համար հայտարարված աճուրդի օրինական լինելու պատրանք ստեղծելու նպատակով՝ Չիվա բնակավայրի ղեկավարը որպես աճուրդի մասնակից ձևակերպել է իր երկու ազգականներին, որոնցից մեկը հաղթող է ճանաչվել և ընդհանուր շուրջ 0.8 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերը գնել 19.353 ՀՀ դրամով:

Այնուհետև վերը նշված պաշտոնատար անձը, աճուրդում հաղթող ճանաչված ազգականի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս կողմից ձևականորեն իրեն տրված լիազորագրի հիման վրա, նրան օտարված 2 հողամասերից մեկը 4.595.086 ՀՀ դրամով վաճառել է բարեգործական ընկերությանը, որից հետո նշված անձինք ձեռք են բերել հողամասերի օտարման հետևանքով ստացված գումարը տնօրինելու և օգտագործելու հնարավորություն՝ այդ կերպ օրինականացնելով հանցագործության հետևանքով ստացված  եկամուտը»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Չիվա բնակավայրի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), իսկ աճուրդում հաղթող ճանաչված ազգականին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին)։ Նրանք ներկայացված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև վերը նշված պաշտոնյայի ու այլ անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու դեպքեր: Նրանց վերաբերյալ կայացվել են հանրային քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ