Քաղաքականություն

Վահան Կոստանյանն ու Թեոդորա Կոնստանտինիդուն սահմանել են Հայաստան-Կիպրոս համագործակցության խորացման հիմնական ուղղությունները

2 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանն ու Թեոդորա Կոնստանտինիդուն սահմանել են Հայաստան-Կիպրոս համագործակցության խորացման հիմնական ուղղությունները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մշտական քարտուղար Թեոդորա Կոնստանտինիդույի ղեկավարությամբ Նիկոսիայում կայացել են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկումները վերահաստատել են երկու երկրների հանձնառությունը՝ առավել խորացնելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ 

Կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների ընթացիկ զարգացումները՝ ԵՄ խորհրդում Կիպրոսի առաջիկա նախագահության համատեքստում։

Զրուցակիցներն ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունների կարևորագույն ձեռքբերումներից է երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը, ինչը նախանշում է համագործակցության նոր փուլ։

Կողմերը սահմանել են համագործակցության խորացման հիմնական ուղղությունները՝ առանձնացնելով գործարար կապերը, կրթությունը և գյուղատնտեսությունը։ Ընդգծվել է բազմակողմ ձևաչափերում համագործակցության կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8֊ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, բանակցությունների վերսկսմանն ու Կիպրոսի հիմնահարցի լուծմանն` ընդգծելով կառուցողական ներգրավվածության և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու նպատակով միջազգային ջանքերի կարևորությունը` միջազգային իրավունքի լիարժեք պահպանմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում