Սոցիալական հարցեր

Արսեն Թորոսյանը և Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարարը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություններ

2 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը և Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարարը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություններ

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի հետ այցելել է Միլանի խոշորագույն բժշկական կառույցներից մեկը՝ Նիգուարդայի հիվանդանոց (1200 մահճակալային հզորությամբ), ինչպես նաև «Centro Nemo» մասնագիտացված կենտրոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Այցի ընթացքում հիվանդանոցի տնօրենը նախարարներին ներկայացրել է մատուցվող բուժական և վերականգնողական ծառայությունների ամբողջական շրջանակը՝ առանձնապես շեշտելով ձիաբուժության (հիպոթերապիայի), այրվածքաբանության և նեյրոմկանային հիվանդությունների ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

Հիվանդանոցը սպասարկում է ինչպես տեղում գտնվող պացիենտներին, այնպես էլ դրսից ժամանող հիվանդներին, առանձնակի ուշադրություն դարձնելով երեխաներին։

Նախարարները այցելել են նաև նեյրոմկանային հիվանդություններով անձանց համար նախատեսված բաժանմունք, որտեղ իրականացվում են ժամանակակից դեղամիջոցների կլինիկական փորձարկումներ՝ ուղղված պացիենտների բուժման արդյունավետության բարձրացմանը։

Քննարկումների արդյունքում ձեռք են բերվել հետևյալ պայմանավորվածությունները․

Համագործակցել ԱՍՀՆ Խարբերդի մասնագիտացված մանկատան հիպոթերապիայի կենտրոնի հետ, ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ նախաձեռնել համագործակցություն այն բժշկական և վերականգնողական կենտրոնների հետ, որոնք սպասարկում են նեյրոմկանային ատրոֆիա և դիստրոֆիա ունեցող պացիենտներին, ձևավորել համագործակցություն պացիենտներին մատուցվող կոնկրետ ծառայությունների շրջանակում՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում