Տնտեսություն

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են  հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջիկա տարիների հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկման առարկա են եղել հարկային ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն հարկային քաղաքականության լավարկման ու հարկային վարչարարության դյուրացմանը: Մանրամասներ են ներկայացվել առանձին հարկատեսակների գծով առաջարկվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքային ցուցանիշների վերաբերյալ:

Ընդգծելով ոլորտի շարունակական բարելավման կարևորությունը՝ վարչապետը հանձնարարել է շարունակել հայեցակարգային վերլուծությունները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում