Իրավունք

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է սահմանային անցակետում

1 րոպեի ընթերցում

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության գործընկերների հետ համագործակցությամբ, նոյեմբերի 21-ին` ժամը 21.57-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից՝ նշելով, որ  նոյեմբերի 13-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում