Սպորտ

Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը. ՏԱՍՍ

2 րոպեի ընթերցում

Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը. ՏԱՍՍ

ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն, հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: «Արմենպրես»-ի փոխանցմանբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Վագանկովյան գերեզմանատանը», - ասել է գործակալության աղբյուրը։

Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկանում։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, «Լուկօյլ Արենա»-ում։

Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ 

Որպես մարզիչ Նիկտա Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երեք անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ գավաթը։ 

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը։ 

1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում