Հարավային Կորեայի նախագահը ցանկացած պահի հնարավոր է համարում բախումը ԿԺԴՀ-ի հետ

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հետ չնախատեսված բախում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի՝ երկու երկրների միջև հարաբերությունները որակելով որպես «ծայրահեղ վտանգավոր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ 

Լրագրողների հետ հանդիպմանը, նկարագրելով երկու պետությունների միջև հարաբերությունները, Լի Չժե Մյոնն ասել է․ «Ծայրահեղ վտանգավոր իրավիճակ, երբ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ չկանխամտածված բախում»։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համբերություն դրսևորել և ջանքեր գործադրել երկխոսության համար։

«Միջկորեական հարաբերությունները փոխվել են ծայրահեղ թշնամական և առճակատման ուղղությամբ, և [ԿԺԴՀ-ն] ցուցաբերում է ծայրահեղ արմատական ​​վարքագիծ՝ առանց նույնիսկ տարրական վստահության», - պարզաբանել է Լի Չժե Մյոնը։

Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան եռակի փշալարե արգելափակոցներ է տեղադրում սահմանազատման գծի երկայնքով, որը բաժանում է երկու Կորեաները այն դեպքում, երբ Սեուլը և Փհենյանը համակարծիք չեն սահմանների հարցում։

Հայերեն Русский

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը