Քաղաքականություն

Վահագն Աֆյանն ու Ամիտ Կումարը քննարկել են Հնդկաստանում նախատեսվող առաջիկա միջոցառումներին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Վահագն Աֆյանն ու Ամիտ Կումարը քննարկել են Հնդկաստանում նախատեսվող առաջիկա միջոցառումներին առնչվող հարցեր

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը նոյեմբերի 24–ին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ արարողակարգի նորանշանակ պետ Ամիտ Կումարի հետ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ բարձրաստիճան բոլոր ներգնա և արտագնա այցելություններով զբաղվող կենտրոնացված մարմնի ղեկավարի հետ քննարկվել են Հնդկաստանում նախատեսվող առաջիկա բազմակողմ ձևաչափերով կայանալիք միջոցառումներին առնչվող հարցեր:

Դիտարկվել է Հայաստանից պարբերաբար ժամանող պատվիրակությունների այցերի նշանակությունը, ընդգծվել է Հնդկաստանից իրականացվելիք այցելությունների ակտիվացման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում