Նիգերիայում առևանգված ավելի քան 300 աշակերտներից 50-ը կարողացել են փախչել ու վերադառնալ ընտանիք

2 րոպեի ընթերցում

Նիգերիայի կաթոլիկ դպրոցից անցյալ շաբաթ առևանգված ավելի քան 300 աշակերտներից 50-ը փախել են և վերամիավորվել իրենց ծնողների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել է Նիգերիայի «Կաթոլիկ եկեղեցի և քրիստոնեական ասոցիացիա» (CAN) կազմակերպությունը:

CAN-ի նախագահ, կաթոլիկ եպիսկոպոս Բուլուս Յոհաննան, ով նաև հարձակման ենթարկված դպրոցի սեփականատերն է, հայտնել է, որ առևանգված երեխաներից մոտ 253-ը, ինչպես նաև դպրոցի 12 աշխատակից և ուսուցիչ, դեռևս առևանգողների մոտ են։

Յոհաննան նշել է, որ աշակերտները առևանգողների մոտից կարողացել են փախչել ուրբաթ և շաբաթ օրերին:

Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն նոյեմբերի 23-ին հանդիպել է անվտանգության ուժերի ղեկավարների հետ ու կարգադրել վարձել ևս 30,000 ոստիկանի և ուժերը կենտրոնացնել այն հեռավոր հատվածների վրա, որոնք պարբերաբար ենթարկվում են հարձակումների։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի սկզբին խստորեն քննադատել էր Նիգերիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ սպառնալով, որ կարող է ռազմական գործողություններ սկսել երկրում քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքի համար:

Նոյեմբերի 22-ին զինված անձինք հարձակվել էին դպրոցի վրա ու առևանգել աշակերտների և ուսուցիչների։ Կատարվածի պատճառով որոշ հյուսիսային նահանգներում դպրոցները փակվել էին։

Հռոմի պապ Լեո 14-րդը Սուրբ Պողոսի հրապարակում կիրակնօրյա պատարագի ավարտին՝ նոյեմբերի 23-ին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել առևանգվածներին։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում