Հայաստան

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը չի հաջողվել վերջնականապես մարել

2 րոպեի ընթերցում

Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը չի հաջողվել վերջնականապես մարել

Չոր ու քամոտ եղանակի պատճառով վերջնականապես չի հաջողվել մարել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21–ին բռնկված հրդեհը, որը տարածվել է Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը։ 

«Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21–ին բռնկված հրդեհը նոյեմբերի 23-ին տարածվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ և ծառեր։

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են եղել ՆԳՆ փրկարար ծառայության մեծ թվով մարտական հաշվարկներ և ուղղաթիռ, ինչպես նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները։

Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով շատ հատվածներում կրակի մարման աշխատանքներն իրականացվել են անհատական միջոցներով, որոշ տեղերում հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, սակայն չոր ու քամոտ եղանակի պատճառով վերջնականապես չի հաջողվել հրդեհը մարել։

Նախնական տվյալներով՝ այրվել է Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժինների մի մասը, հրդեհը շարունակվում է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ»,– նշված է հայտարարության մեջ։  

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում