Հայաստան

Երկրաշարժ՝ Գառնի գյուղից 4 կիլոմետր հյուսիս-արևելք

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժ՝ Գառնի գյուղից 4 կիլոմետր հյուսիս-արևելք

Նոյեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․14⁰ և արևելյան երկայնության 44.77⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գառնի գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.2 մագնիտուդով երկրաշարժ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:

Երկրաշարժը զգացվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում