Շոու Բիզնես

Աստանայում որոշել են Silk Way Star նախագծի հաղթողին

1 րոպեի ընթերցում

Աստանայում որոշել են Silk Way Star նախագծի հաղթողին

Աստանայում կայացել է վոկալի ասիական առաջին մեգանախագծի՝ Silk Way Star-ի եզրափակիչը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եզրափակիչ շոուի ժամանակ ելույթ են ունեցել ուժեղագույն մասնակիցները, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Ուզբեկստանը։ Արտիստներից յուրաքանչյուրը երգել է իր մայրենի լեզվով՝ հանդիսատեսին ներկայացնելով իր ժողովրդի մշակութային ժառանգության բազմազանությունն ու վոկալի ոճը։ 

Silk Way Star նախագծի առաջին հաղթողի անունը հնչեցրել է Ղազախստանի ժողովրդական արտիստ Դիմաշ Կուդայբերգենը։ Նախագծի հաղթող է ճանաչվել Մոնղոլիայի ներկայացուցիչը՝ Միշել Ջոզեֆը։ 

Silk Way Star-ի հաղթողը որոշվել է կոմբինացված համակարգով՝ պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի օնլայն քվեարկության արդյունքներով; 

Silk Way Star-ը վոկալի ասիական առաջին մեգանախագիծն է, որը կյանքի է կոչվել Ղազախստանի նախագահի հեռուստառադիոընկերության և Չինաստանի China Media Group մեդիակորպորացիայի միջև համաձայնագրի շրջանակներում։ 

Մրցույթին մասնակցել է նաև Հայաստանը։ Silk Way Star-ում Հայաստանը ներկայացրել է Սարո Գևորգյանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում