Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցություններ են վարել Հավայան կղզիներում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցություններ են վարել Հավայան կղզիներում

ԱՄՆ-ի և Չինաստանի զինված ուժերն այս շաբաթ բանակցություններ են անցկացրել ծովային անվտանգության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել են Չինաստանի ռազմածովային ուժերը:

Երկու գերտերություններն աստիճանաբար վերականգնում են ռազմական կապը մի քանի ամիս տևած առևտրային լարվածությունից հետո։

Աշխատանքային հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-20-ը Հավայան կղզիներում: 

ԱՄՆ-ի և Չինաստանի ռազմական պաշտոնյաները սրանից առաջ բանակցություններ էին անցկացրել ապրիլին: Տարեկան երկու անգամ անցկացվող բանակցությունները հայտնի են որպես Ռազմական ծովային խորհրդատվական համաձայնագրի աշխատանքային խումբ։

Նշվում է, որ կողմերն անկեղծ ու կառուցողական բանակցություններ են վարել, տեսակետներ են փոխանակել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ծովային և օդային անվտանգության ներկայիս իրավիճակի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում