Ադրբեջան

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը այցելել է Բաքու

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը այցելել է Բաքու

2025 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի խումբ այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը։

Նշվում է, որ այցը իրականացվել է որպես պատասխան քայլ՝ 2025 թվականի հոկտեմբերի 21–22-ին Երևանում անցկացված ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցին։

«Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը խաղաղության օրակարգի շրջանակում, որը հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ Հռչակագրից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում