Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական  լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օժանդակությամբ,   վարորդական վկայական ստանալու նպատակով տեսական և գործնական ձևական քննություններ կազմակերպելու համար մեկ տասնյակից ավելի անձանցից ստացել է ընդհանուր 5.830.000 ՀՀ դրամ կաշառք: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր դեպքում կաշառքի գումարը կազմել է 200.000-ից 550.000 դրամ:

Մասնավորապես՝ վերը նշված բաժնի պետը վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիներից ձևական տեսական և գործնական քննություններ ընդունելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի հետ։ Արդյունքում՝ վերջինս բաժնի պետի դրդմամբ մի շարք անձանցից ընդունել է ձևական տեսական քննություններ, այն է՝ քննասենյակից դուրս գտնվող տեխնիկական միջոցների կիրառմամբ միացել է քննասենյակում իբր քննություն հանձնողների համակարգիչներն և նրանց մատնացույց արել հարցերի ճիշտ պատասխանները։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված պաշտոնատար անձինք, «օբյեկտիվ» քննություն ընդունելու պատրանք ձևավորելու համար, կաշառք տված մի շարք քաղաքացիների գործնական քննությունները հանձնելու համար նախ նշանակել են բացասական գնահատականներ, իսկ հետագայում՝ որոշ դեպքերում ՀՀ կառավարության որոշման պահանջների խախտմամբ, ընդունել են երկրորդ քննություն և նշանակել դրական գնահատական, որի հիմքով հիշյալ անձանց տրամադրվել են վարորդական վկայականներ:

Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ)։ Նույն բաժնի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով  (13 դրվագ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ 

Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՆԳՆ պաշտոնյաներին օժանդակած և վերջիններիս կաշառք տված ևս 20 անձի: Նրանցից 13-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ մշտադիտարկման տակ է պահում ՀՀ ՆԳՆ բոլոր հաշվառման-քննական բաժիններում վարորդական վկայական տրամադրելու գործընթացների օրինականությունը և զգուշացնում է, որ դրանցում արձանագրված ցանկացած կոռուպցիոն դրսևորում կառույցի կողմից արժանանալու է համարժեք քրեաիրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ: Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք վարորդական վկայականները ստանալ բացառապես օրինական ճանապարհով, իսկ առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ ունենալու դեպքում՝ անմիջապես դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Բուլղարիայի մայրաքաղաքի Հարավային այգում բացվել է «Սոֆիայի գետեր» եռօրյա փառատոնը. BTA

Վճռաբեկ դատարանի որոշմամբ որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է դիտարկվում ամբողջ «գողական աշխարհը» որպես միասնական համակարգ

Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց

Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ծանոթացել է կենտրոնական երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/08/26

Ասիական ինդեքսներ - 28/08/26

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարարին

Միջպետական և ՀՀ-ում գործող միջազգային բուհեր ընդունված ուսանողների թիվն աճել է 59,9 տոկոսով

Ղազախստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության առաջնորդը