Տնտեսություն

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հայաստանի ծրագրերի պատասխանատու Մարին Լեգարդին։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՊԵԿ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԶՖԳ հետ համագործակցության շրջանակում արդեն իսկ առկա ձեռքբերումները, և հույս հայտնել, որ կշարունակվի ակտիվ համագործակցությունը։

Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքներն ու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ կարևորելով խաղային գործունեության բարելավման ուղղությամբ տրամադրվող աջակցության շարունակականությունը,  կրիպտոարժույթների և բլոգերների հարկման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում կարողությունների զարգացումը, ինչպես նաև հարկ վճարողների սպասարկման բարելավման նպատակով նորարարական տեխնոլոգիաների (AI, Chatbot) ներդրումը։

Անդրադարձ է կատարվել նաև քաղաքականության վրա հիմնված վարկավորման հնարավոր սպասվելիք ուղղություններին, ներառյալ ՊԵԿ հարկային ու մաքսային նոր ռազմավարությունների շրջանակում։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկ վճարողների իրազեկման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի շրջանակում կատարված միջոցառումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում