Եվրոպա

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ցանկացած ծրագիր պետք է քննարկվի Ուկրաինայի և Եվրոպայի հետ. ԵՄ ԱԳ նախարարներ

2 րոպեի ընթերցում

Flags of Europe as seen waving from the flagpoles. The European Flag is the symbol of Council of Europe COE and the European Union EU as seen in the Belgian capital in front of the Le Berlaymont building, European Commission headquarters next to Europa building HQ of the European Council at the European Quarter in Brussels, where the headquarters of the pan-European institutions and organizations are located. Brussels, Belgium on April 2024 (Photo by Nicolas Economou/NurPhoto via Getty Images)
Flags of Europe as seen waving from the flagpoles. The European Flag is the symbol of Council of Europe COE and the European Union EU as seen in the Belgian capital in front of the Le Berlaymont building, European Commission headquarters next to Europa building HQ of the European Council at the European Quarter in Brussels, where the headquarters of the pan-European institutions and organizations are located. Brussels, Belgium on April 2024 (Photo by Nicolas Economou/NurPhoto via Getty Images)

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հանդիպում են անցկացնում, որի առանցքում Ուկրաինայում խաղաղությունն է: Հանդիպմանը ժամանելիս ԵՄ դիվանագետները կարևոր են համարել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քննարկմանն Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցությունը: 

Հանդիպումը տեղի է ունենում լրատվամիջոցներում տարածված այն հաղորդագրությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն մշակում է հակամարտության կարգավորման նոր ծրագիր, որը ենթադրում է Ուկրաինայի կողմից տարածքային զիջումներ անվտանգության երաշխիքների դիմաց: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ հանդիպմանը ժամանելիս Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն շեշտել է, որ ուկրաինացիներն արդար խաղաղություն են ցանկանում, բայց խաղաղությունը չի կարող կապիտուլյացիա նշանակել: 

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին  հայտարարել է, որ հարցը վերաբերում է նաև Եվրոպայի անվտանգությանը, հետևաբար, ակնկալվում է, որ իրենց հետ պետք է խորհրդակցեն:  

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն էլ նշել է, որ հրադադարի շուրջ ցանկացած բանակցություն պետք է քննարկվի Ուկրաինայի հետ, և որ Եվրոպան նույնպես պետք է ներառվի: 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նույնպես հայտարարել է, որ հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի արդյունավետության համար հարկավոր է Ուկրաինայի և Եվրոպայի աջակցությունը: 

Իր հերթին, Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը՝ երկրում կոռուպցիոն սկանդալի պատճառով: 

Արևմտյան տարբեր ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը 28 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որի համաձայն Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային և Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց: Ըստ աղբյուրների՝ Վաշինգտոնը, ի թիվս այլ զիջումների, Կիևին առաջարկում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում