ԱՍՀ նախարարի խոսնակը հերքել է Արսեն Թորոսյանի՝ Սյունիք այցի վերաբերյալ շրջանառվող լուրերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցելության վերաբերյալ։ 

Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն օրերս Սյունիքի մարզ էր այցելել ներկուսակցական քարոզչության նպատակով՝ շեշտելով, որ նախարարն այդ օրերին նախարարության ենթակայության տակ գործող որևէ հիմնարկ այցելության վերաբերյալ տեղեկատվություն սոցցանցերի իր էջերում չի հրապարակել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրաթերթի հրապարակմանը ԱՍՀ նախարարի խոսնակն արձագանքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ 

««Հրապարակ» օրաթերթը հերթական մտացածին հոդվածն է գրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի՝ Սյունիք կատարած աշխատանքային այցի վերաբերյալ։ 

Ուզում եմ նախ նշել, որ Արսեն Թորոսյանի մարզային այցերը կրում են և կրելու են պարբերական բնույթ։ Սյունիքում նախարարը եղել է Գորիսում, Կապանում և Մեղրիում նախարարության ենթակայության ներքո գտնվող հաստատություններում, ինչի մասին հրապարակումներ են արվել նաև նախարարության պաշտոնական էջում։

Լրատվամիջոցին կոչ կանեմ հոդվածներ հորինելուց առաջ ավելի լավ ուսումնասիրել նախարարության պաշտոնական հարթակների բովանդակությունն ու զերծ մնալ աշխատանքային գործունեության մեջ սենսացիաներ փնտրելու մոլուցքից»,- գրել է Կոստանյանը։

Հայերեն Español

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո