1 րոպեի ընթերցում
Համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Վիեննա) Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիին։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ արարաղությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում նախագահ Պելեգրինին շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ գործունեություն։
Դեսպան Հովհաննիսյանը, երախտագիտություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար, պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխգործակցության խորացման ու ընդլայնման ուղղությամբ։