Վրաստանը Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկումից հետո ԵՄ-ին մեղադրել է բանակցությունների ձախողման համար

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ձևաչափով հանդիպման՝ անհիմն պատճառով հետաձգումը տպավորություն է ստեղծում, թե Բրյուսելը չունի Թբիլիսիի փաստարկված դիրքորոշումը լսելու անկեղծ ցանկության, ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

2025 թվականի նոյեմբերի 21-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը Եվրամիության որոշմամբ հետաձգվել է դրա անցկացումից ընդամենը մի քանի օր առաջ։ Արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ վրացական կողմը միջոցառումը դիտարկում էր որպես հնարավորություն՝ ԵՄ-ի հետ քննարկելու այն հարցերը, որոնց վերաբերյալ հաճախ է  քննադատություն հնչում Բրյուսելի կողմից։

Գերատեսչությունում ընդգծել են, որ վրացական կողմը կատարել է զգալի նախապատրաստական ​​աշխատանք՝ օրակարգի հարցերի վերաբերյալ ԵՄ-ին ամբողջական և ժամանակին տեղեկատվություն տրամադրելու համար։ Հաշվի առնելով այդ պահանջները՝ պատվիրակության կազմի մեջ էին մտել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ըստ հաղորդագրության՝ վրացական կողմը հանձնառու է կառուցողական մոտեցմանը և կարծում է, որ գործընկերների հետ հարաբերություններում երկխոսությունն այլընտրանք չունի:

Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո. հաղթանակից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները կասեցնելու մասին:  

Հայերեն Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres