Կալասը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են

2 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կարծում է, որ Եվրամիության խորը տնտեսական կապերը Չինաստանի հետ սահմանափակում են Բրյուսելի հնարավորությունները՝ ճնշում գործադրելու Պեկինի վրա՝ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում նրա դիրքորոշման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Բրյուսելում գործակալության կողմից անցկացված միջոցառման ժամանակ Կալասը հայտարարել է, որ Չինաստանը «կարող է նաև վնաս հասցնել, և սա է խնդիրը»։

«Եթե դուք պատրաստ չեք վճարել այն գինը, որը նրանք ձեզ պարտադրում են, ապա դժվար կլինի գործել», - հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Կալասի խոսքով՝ «Չինաստանը շատ խելացի է գործել՝ իրապես ամրապնդելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը», և ԵՄ-ն «կվճարի», եթե սկսի հետապնդել Չինաստանին և պատժամիջոցներ սահմանի նրա դեմ։ 

Կալասը կոչ է արել դաշնակիցներին համատեղ դիմակայել Չինաստանին՝ նշելով, որ Պեկինի գործողությունները վերաբերում են նաև ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային, Ճապոնիային և այլ երկրների։ 

«Խնդիրն այն է, որ մենք միասին չենք գործում», - հավելել է նա։

Bloomberg-ը հիշեցնում է, որ Բրյուսելը փորձում է ստիպել Պեկինին այլևս չօգնել Մոսկվային պատժամիջոցներից խուսափելու հարցում։ Գործակալությունն ընդգծում է, որ հոկտեմբերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթում հայտնվել է չինական 12 ընկերություն։

Հայերեն Русский

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26